Թբիլիսիում հայտարարվել է արտակարգ դրություն՝ կենդանաբանական այգուց փախած վագրի պատճառով
Թբիլիսում հայտարարել են արտակարգ դրություն, քանի դեռ փնտրում են հեղեղի հետևանքով կենդանաբանական այգուց փախած վագրին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով «Ռուսթավելի-2»-ին:
Ըստ աղբյուրի, կենդանուն նկատել են բնակելի տան նկուղային հարկում:
Ավելի վաղ ազատության մեջ հայտնած սպիտակ վագրը սպանել է մեկ մարդու, մեկ ուրիշին էլ վիրավորել է: Նրան գտել էին ու վնասազերծել:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից հետո կենդանաբանական այգուց գիշատիչներ էին փախել, այդ թվում առյուծ, վագր, գայլեր:
Նախորդող հրապարակում՝
Թբիլիսիում ազատության մեջ հայտնված գիշատիչը մարդ է սպանել