Թբիլիսիում ազատության մեջ հայտնված գիշատիչը մարդ է սպանել
Թբիլիսիում ջրհեղեղից հետո կենդանաբանական այգու` ազատության մեջ հայտնված գիշատիչներից մեկը սպանել է մեկ մարդու, մեկ ուրիշին էլ վիրավորել է: Այս մասին գրում է «Դեյլի Մեյլը»:
Ավելի ուշ, ըստ վրացական լրատվամիջոցների, պարզվել է, որ մարդու կյաք խլած կենդանին սպիտակ վագրն է: Նրան գտել են հարևան երկրի գործարաններից մեկում, վնասազերծել: Կենդանու վնասազերծման գործին լծվել էին ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև կենդանաբաները:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից հետո կենդանաբանական այգուց գիշատիչներ էին փախել, այդ թվում առյուծ, վագր, գայլեր: