«Գլենդել հիլզ»-ի աշխատակիցները 9 ամիս է իրենց աշխատավարձերը չեն ստացել. «Ժողովուրդ»
Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ «Գլենդել հիլզ» ընկերության աշխատակիցները արդեն մոտ 9 ամիս է՝ իրենց աշխատավարձերը չեն ստացել: Ավելին, ըստ լուրերի՝ ոչ ոք չգիտի, թե աշխատավարձերը երբ կվճարվեն, քանի որ ընկերության տնօրինությունը խուսափում է կոնկրետ ժամկետներ նշելուց: Աշխատակիցների պատմելով՝ աշխատավարձերի ուշացումը անմիջական կապ ունի ընկերության հնարավոր սնանկացման հետ:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմել է ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն, որտեղից ի պատասխան թերթի հարցմանը՝ ասել են, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունն իր և աշխատակիցների աշխատանքային կամ իրավապայմանագրային փոխհարաբերությունների հետ կապված հարցերը չի քննարկում երրորդ կողմի հետ:
Այլ կերպ ասած՝ «Գլենդել հիլզից» չեն հերքել, որ ընկերությունը աշխատակիցների նկատմամբ ամիսների կուտակված պարտքեր ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան