Արմավիրի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող երեխաները պատրաստվում են դուրսգրման
«Սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք հոսպիտալացված 2 երեխաների, վիճակը գնահատվում է լավ, առկա է էական դրական տեղաշարժ: Անհրաժեշտ կրկնակի հետազոտություններից հետո երեխաները պատրաստվում են դուրս գրման»,-նման տվյալներ տրամադրեցին առողջապահության նախարարությունից:
ԱՆ տեղեկացմամբ, Արմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում` կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։
«Արմավիրում մարզային կառույցների հետ շարունակում են աշխատանքը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Սահմանվել է ջրի հսկողություն, շեղումներ չեն արձանագրվել:
Վաղ առավոտյան կրկին Արմավիրում էր նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գլխավորած մասնագիտական խումբը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանվել է ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
«Նորապատցի փոքրիկի մոտ առաջընթաց չկա. կոմայից դեռ դուրս չի եկել»
Նորապատ գյուղից հիվանդանոց տեղափոխված երեխան կոմայի մեջ է
ԱՆ. Երեխաների թունավորման դեպքերի միջև փոխկապակցվածություն չկա
Արմեն Մուրադյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներին (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում