1 մլրդ 540 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման համար
ՀՀ կառավարությունը տրանսպորտի և կապի նախարարությանը 1 մլրդ 540 մլն դրամ է հատկացվել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով: Այս մասին որոշոըմն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Հիշեցնենք, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը Հայաստանն ու Արցախը կապող երկրորդ ռազմավարական մայրուղին է: Ճանապարհի կառուցմամբ ոչ միայն երկրորդ հուսալի կապը կապահովվի ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև, այլև թույլ կտա զարգացնել Արցախի հյուիսային շրջանները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան