«ԵՏՄ-ՄԵՏՄ չկա». Հակոբ Հակոբյան (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր Ազգային ժողովում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ սա «փռշտացող նախագծերից է»:
«Այստեղ պատգամավորներ կան, ովքեր անցած դարից պատգամավոր են և շատ լավ գիտեն, թե մեկ-մեկ նման նախագծերը վարչապետի մոտ ոնց են անցկացնում, էլ չասեմ: Հիմնավորեմ ասածս՝ հլը դեռ էլեկտրաէներգիայի գինը չթանկացած, հլը դեռ չասված, թե մենք աղքատության ի՞նչ մակարդակ ունեք, և կառավարությունը փոխհատուցում տա, որ աղքատության շեմը չավելանա, հիմա էլ բերում ենք սոցիալական ամենանեղ շերտի համար գներ ենք բարձրացնում: Չի կարելի»,- ասաց Հ. Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ սա հարկի ավելացում է և այս հարկի բարձացմամբ բյուջե մուտք անելով` 5 միլիարդ ՀՆԱ պակասեցնում ենք, քանի որ 5 միլիարդ ՀՆԱ-ի տերը սոցիալական այս շերտն է։ «Ես չգիտեմ` ոնց եք հաշվարկել, բայց դուք պետք է գնահատական տաք, թե ինչքա՞ն է թանկանալու և որքա՞ն է ազդելու էլեկտրանէներգիայի սակագնի բարձրացումը մեր տնտեսության վրա, ինչքա՞ն է հարկ ավելանալու այս թանկացումից, ավելացված արժեքի հարկից որքա՞ն է գնալու սոցիալական շերտի կարիքների համար, որպեսզի աղքատությունը մեզ մոտ չավելանա, հետո նոր սա Աժ բերեք։ Մի տեսակ ձնագնդի եք սարքում: Հիմա էլեկտրաէներգիան է թանկանում, հունվարից այս օրենքը ուժի մեջ կմտնի, իսկ հաջորդ տարվա աշնանը մեկ ուրիշ բան կանեք, հետո՞»,-նշեց պատգամավորը:
Հ.Հակոբյանը հորդորեց ԵՏՄ անդամակցության հետ այս օրինագիծը չկապել, քանի որ ԵՏՄ-ի մասին խոսելու ժամանակ պետք է խոսել միջին աշխատավարձի, կենսաթոշակի, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին։ «ԵՏՄ-ՄԵՏՄ չկա, երբ խոսում եք ԵՏՄ-ի մասին, ամեն երկիր իր գինն ունի և իր ստրատեգիան ունի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որպեսզի այս օրենքին ԱԺ-ն դեմ չքվեարկի, կառավարությունը պետք է լուրջ գործողություններ կատարի:
Նախորդող հրակարակումներ՝
Դուք օրուգիշեր քնում, արթնանում եք, մտածում եք, քամե՞ք էս ժողովրդին. Ուրիխանյանը` փոխնախարարին (տեսանյութ)
Ասում եք, որ ազդեցություն չի ունենա, բա մարդիկ ինչո՞ւ են սարսափած. Էդմոն Մարուքյան
Հայաստանում բենզինը, օղին և ծխախոտը կթանկանան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան