Ֆրանսահայերի ջանքերով Արցախի գյուղերում կառուցվում են համայնքային կենտրոններ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Կյուրաթաղ /Հադրութի շրջան/, Գետավան /Մարտակերտի շրջան/ և Սարգսաշեն /Մարտունու շրջան/ գյուղերում մեկնարկել են համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքները: Ծրագրերը համաֆինանսավորվում են ԼՂՀ կառավարության կողմից: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այս համայնքների բնակիչները` շուրջ 1030 մարդ, հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Մեկ հարկի տակ բուժկետի, գրադարանի, հանդիսասրահի ու գյուղապետարանի կենտրոնացումը նպատակ ունի արդյունավետ դարձնել այս ենթակառուցվածքների շահագործումն ու տնտեսվարումը: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի մեր հայրենակիցներին` համայնքների ղեկավարները հավաստում են, որ այս ձեռնարկն արդեն իսկ ոգևորել է բնակիչներին:
«Մեր նախաձեռնություններով հայ գյուղացուն սատարելը, լինի դա Հայաստանում, թե Արցախում, մեր հիմնական ուղղությունն է եւ առաջնահերթությունը»,- ասել է է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում