Ատոմակայանի հիմնանորոգման գործընթացում որոշակի խնդիրներ են ծագել. «ՀԺ»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները նշում են, որ որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում:
Գործող ատոմակայանի շահագործման ռեսուրսը ավարտվում է 2016 թվականին: Այդ ժամկետը 10 տարով երկարաձգելու համար ՀՀ կառավարությունը 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ պետք է ստանա ՌԴ-ից: Այդ գումարներով ատոմակայանը պետք է ենթարկվի հիմնանորոգման: Գումարի ստացման, տեխնիկատնտեսական փաստաթղթերի մշակման, սարքավորումների նախագծման ու պատրաստման համար բազմաթիվ համաձայնագրեր ու պայմանագրեր պետք է կնքվեն։
Դրանցից մեկը պետք է ստորագրվեր հունիսի սկզբին՝ Մոսկվայում: Այդ արարողությանը մասնակցելու համար նույնիսկ Մոսկվա էր մեկնել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Սակայն վերջին պահին փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով: Թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, թերթի աղբյուրները չեն հայտնել, սակայն վստահեցնում են, որ խնդիրը զուտ տեխնիկական է և շուտով այն կստորագրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան