Քըրքորյանի հուղարկավորության ընթացակարգը լինելու է ըստ նրա կտակի. «ՀԺ»
Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով և ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիրի անդամ Վահրամ Բաղդասարյանը:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն էլ երեկ «Արմենպրեսին» ասել է, թե չի բացառվում, որ հայ հայտնի բարերարի հուղարկավորությունը «փակ» լինի:
«Համենայնդեպս, մինչև երեկ՝ Քըրքորյանի հուղարկավորության վերաբերյալ որևէ տեղեկություն և մանրամասն հայտնի չէր: Ամեն ինչ կախված է նրանից, թե Քըրքորյանն իր կտակում ինչ է գրել, ինչպես է ցանկանում, որ իրեն հուղարկավորեն»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին