Հայաստանը հանդիսանում է «համագործակցային անվտանգության սկզբունքի» կողմնակից. ԱԳ նախարար
«Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր առկա են տարաբնույթ մարտահրավերներ: Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները, որոնք հաճախ մեր անմիջական ներգրավումը չեն ենթադրում, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենում տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների անվտանգության վրա»- ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի բացման նստաշրջանին ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Ելույթում նա ընդգծել է, որ այդպիսին է մասնավորապես ճգնաժամային իրավիճակը Սիրիայում և Իրաքում, Մերձավոր Արևելքում՝ Իսլամական պետություն, Ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արդյունքում:
«Այդ իսկ հասկանալի պատճառով Հայաստանը զգայուն է անվտանգության միջավայրի փոփոխություններին և հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության և խաղաղ միջոցներով լուծման օգտին: Մենք մեր հերթին պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել այն, ինչն անհրաժեշտ է` կանխելու անցանկալի զարգացումները:
Հայաստանը հանդիսանում է «համագործակցային անվտանգության սկզբունքի» կողմնակից և գործնականում կիրառում այն: Լինելով Հավաքական անվտանգության կազմակերպության ակտիվ անդամ՝ մենք, միաժամանակ, վստահելի գործընկեր ենք ՆԱՏՕ-ի համար: Հանդես ենք գալիս նաև տարբեր պաշտպանական, անվտանգության կառույցների միջև հնարավորինս համակողմանի համագործակցության զարգացման օգտին, քանզի համոզված ենք, որ անվտանգության առավել բարձր և կանխատեսելի մակարդակ կարելի է ապահովել միայն երկխոսության, փոխգործակցության, սպառազինությունների վերահսկման, վստահության ամրապնդման, առանց բաժանարար գծերի, միասնական և անխախտ անվտանգության միջավայրի ձևավորման միջոցով:
Դա վերաբերում է և մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին, որը կարիք ունի ընդհանուր անվտանգության միջավայրի գիտակցության արմատավորման: Այդ գիտակցության պարագայում անիմաստ կդառնան հակամարտությունների կարգավորման գործընթացներում միակողմանի, անզիջում դիրքորոշումները, փակ սահմանները և այլ երևույթներ, որոնք հարիր չեն մեր դարաշրջանին»,-նշվել է ելույթում:
Նախորդող հրապարակում՝
Է.Նալբանդյան. Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը
Հայաստանը ՆԱՏՕ-ի համար վստահելի գործընկեր է. արտգործնախարար
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում