«ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան»
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան: Այս մասին հայտնում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
«ՌԴ կառավարության կողմից այդ աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի ստացման հետ կապված խնդիրներ չկան: Տեղեկացնենք նաև, որ հունիսի 1-ին Մոսկվայում ՀԱԷԿ-ի և «Ռուսատոմ Սերվիսի» (գլխավոր կապալառուի) միջև նախաստորագրվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման վերաբերյալ» պայմանագիրը, որն առաջիկայում, ՀՀ ԷԲՊՆ կառավարման խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներկայացվի ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանը:
Տեղեկացնում ենք նաև, որ փաստաթղթային գործընթացին զուգահեռ արդեն իսկ ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի հիմնանորոգման ծրագրի առաջին՝ սարքավորումների վիճակի գնահատման փուլը, որն իրականացնում են ատոմակայանի և «Ռուսատոմ Սերվիսի» մասնագետները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝
Ատոմակայանի հիմնանորոգման գործընթացում որոշակի խնդիրներ են ծագել. «ՀԺ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան