Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը` ուշադրություն կենտրոնում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշայի գլխավորած թիմի անդամներին: Ինչպես տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից, Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել մեր երկրում Համաշխարհային բանկի առողջապահության առաքելություն իրականացնող թիմի աշխատանքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Ընդգծվել է, որ որակի ապահովումը գերակա նպատակ է կողմերի համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի վարկային ծրագրով իրականացվող հիվանդանոցաշինությանը:
ՀՀ առողջապահության նախարարն ուրախությամբ հայտնել է, որ 2014 թվականին տնտեսված միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կառուցվելու է ևս 5 համայնքային ամբուլատորիա, ինչը համահունչ է մարզերի համաչափ զարգացման սկզբունքին, ինչպես նաև միտված առողջության պահպանման առաջնային օղակի հզորացմանը:
Նա նշել է, որ շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:
Արդեն ավարտին են մոտենում Կապանի և Բերդի բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաև ավարտվել է Ոսկևանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: Իսկ 2016թ. ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում կունենանք տարածաշրջանում եզակի` ցողունային բջիջների լաբորատորիա և բարձրդեղաչափային քիմիոթերապիայի և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք` վերակենդանացման ծառայությամբ:
Տեղեկացվել է նաև Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի տարածքում Ռադիոիզոտոպներին արտադրության կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտի մասին:
Արմեն Մուրադյանը խոսել է նաև 2015 թվականի 1-ից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինիգային ծրագրրի արդյունքների մասին` կարևորելով ծրագրի արդյունավետության գնահատմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ իրականացվող ծրագրերը, նախանշվել են համագործակցության ընդլայնման հեռանկարներն` ի նպաստ առողջապահական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը և համակարգի արդիականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում