Գուցե պատժելով վերականգնում ենք արդարությունը, բայց վտանգը հասարակության հանդեպ մնում է. Քրմոյան
«Հայաստանի համար օրինակելի են բոլոր այն երկրների առաջատար փորձերը, որոնց հաջողվել է պրոբացիայի կիրառմամբ նվազեցնել հանցագործության հակվածության ռիսկայնության աստիճանը»,-նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով վարել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ Աղվերանում հունիսի 17-ից դատավորների և դատախազների համար անցկացվող ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկումը:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են Սուրեն Քրմոյանը, բացման խոսքում թվարկելով քննարկման նպատակներն ու կարևորությունը, մասնակիցների ուշադրությունը հրավիրել է պրոբացիայի ծառայության կայացման գլխավոր գործոնին՝ համապատասխան կամքի առկայությանը: Նա նշել է, որ ծառայության ներդրումից հետո անհրաժեշտ է բոլոր օղակների ակտիվ փոխգործակցությունը և յուրաքանչյուրի պատրաստակամությունը՝ դրա կայացմանը նպաստելու գործում: Խոսելով պրոբացիայի ներդրման անհրաժեշտությունից՝ Քրմոյանը մի շարք օրինակներ է բերել, որոնք ևս մեկ անգամ ամրապնդում են հարցադրումը՝ «Արդյո՞ք մարդուն ազատազրկելով հասնում ենք պատժի հիմնական նպատակներից կարևորին՝ ուղղմանը»:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ուղղման և կրկնահանցագործության նվազեցման հարցն այսօր չի շրջանցում որևէ երկիր:
Սուրեն Քրմոյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի վիճակագրության, որի համաձայն՝ մեր երկրի քրեակատարողական հիմնարկներում կան ազատազրկվածներ, որոնք դատապարտված են 10 և ավելի անգամ նույն բնույթի արարքը կատարելու համար: «Գուցե պատժելով վերականգնում ենք արդարությունը, բայց վտանգը հասարակության հանդեպ մնում է»,- նշել է նախարարի տեղակալը:
Ներկայացնելով ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը՝ քննարկման բանախոս, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ծառայության կիրառման դեպքում անձը պատիժը կրելու է ոչ թե ազատազրկման վայրում, այլ՝ համայնքում: Անդրադառնալով պրոբացիայի ծառայության վերաբերյալ փաստաբանական համայնքի վերաբերմունքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ պատժողական արդարադատությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտություն կա:
Քննարկման նախաձեռնող անդամ, ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն էլ կարևորել է մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները Պրոբացիայի և պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծում ներառելու և օրենքի նախագծում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար: Այս իմաստով կարևոր նշանակություն է ունեցել ԵԽ միջազգային փորձագետ Մարտին Սեդոնի ելույթը, որում անդրադարձել է եվրոպական պրոբացիոն մեթոդներին և որոշ օրինակների միջոցով հարցադրումներ է արել վաղաժամկետ ազատման մեթոդի առավել հաճախ կիրառման հիմքերի և անհրաժեշտության մասին:
Ծավալված ակտիվ քննարկման մասնակիցները հայտնել են տարբեր կարծիքներ: Հիմնականում ողջունելով ծառայության անհրաժեշտությունը՝ դատավորները հետաքրքրվել են ծառայության համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծման և վարման հարցերով՝ բարձրացնելով անձնական տվյալների գաղտնիության ապահովման երաշխիքների խնդիրները: Չբացառելով գործնականում առաջացող հնարավոր խնդիրները՝ դատավորները զուգահեռներ են անցկացրել գործնականում քիչ կիրառվող այլընտրանքային պատժատեսակների և պրոբացիայի միջև: Դատախազներին հետաքրքրել է պրոբացիոն ծառայության աշխատակիցների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության մեխանիզմները և այլընտրանքային պատիժների իրականացման կարգը: Ներկայացվել են նաև որոշ մտահոգիչ հարցեր, որոնց բանախոսները տվել են սպառիչ պատասխաններ:
Հանդիպմանը կարևորվել է օրենքի մշակման ավարտական փուլում մասնակիցների առաջարկությունների ներգրավման հնարավորությունը:
Բանախոսները ներկայացրել են նաև պրոբացիայի կիրառման 2 պիլոտային ծրագրի մանրամասները՝ նշելով, որ դրանք հնարավորություն կտան հասկանալու և շտկելու պրակտիկայի ընթացքում առաջացող բացթողումները: Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ պրոբացիոն ծառայության ներդրումը նոր ինստիտուտ է Հայաստանի համար, ուստի Արդարադատության նախարարությունն ունի հնարավոր բոլոր առաջացող խնդիրները լուծելու առաքելություն՝ միաժամանակ անթույլատրելի համարելով կանխակալ կարծիքներով առաջնորդվելը: Ներկայացնելով նախարարության մոտեցումները՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ պրոբացիայի վերջնական ներդրմամբ 10 անգամ կրճատվելու են դատապարտյալների պահման ծախսերը, որոնք սկզբնական փուլում կուղղվեն շենքային պայմանների բարելավման և տեխնիկական հագեցվածության աշխատանքներին:
Սեմինարի մասնակիցները միակարծիք են եղել, որ պրոբացիայի ծառայության կայացման հարցում անհրաժեշտ է դատաիրավական, իրավապահ ոլորտի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ հանձնառությունն ու համագործակցությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Բարեփոխումների արդյունքում հնարավոր կլինի ազատազրկում պատժատեսակն ավելի քիչ կիրառել. նախարար
Տրվեց Պրոբացիայի պիլոտային ծառայության մեկնարկը (տեսանյութ)
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում