Թբիլիսիի կենդանաբանական այգում երիտասարդ աղջկա դի են հայտնաբերել
Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում փրկարարները լուսաբացին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Այս մասին հայտնում է Գրուզիա online կայքը: Նրա ինքնությունն առայժմ պարզված չէ:
Ներկայում կենդանաբանական այգում մաքրման աշխատանքներ են կատարվում:
Մինչև աղջկա դին գտնելը պաշտոնապես հայտնվում էր ջրհեղեղի հետևանքով 18 զոհի մասին:
Հիշեցնենք, որ հունիսի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները:
Նախորդող հրապարակումներ՝
Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի (լրացված)
Հայտնի են Թբիլիսիում զոհված հայազգի քաղաքացիների անունները
Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ապաստան տրամադրել Թբիլիսիի անօթևան մնացած կենդանիներին