Ջիգարխանյանը զիջել է թատրոնի տնօրենի պաշտոնը
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրենն է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Դերասանը զբաղեցնում է թատրոնի նախագահի պաշտոնը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Ես առաջարկել եմ տնօրեն նշանակել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով արդեն ութ տարի է աշխատում է թատրոնում և գիտի կոլեկտիվին: Հույս ունեմ, նա մեր վստահությունը կարդարացնի»,- հայտարարել է Ջիգարխանյանը Մոսկվայում թատրոնների տնօրենների խորհրդում: Նա նաև հավելել է, որ թատրոնը գտնվում է ֆինանսական բարդ պայմաններում և նոր տօրենի և մշակույթի վարչության աջակցության կարիք ունի:
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նախկինում զբաղեցրել է Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական մասի ղեկավարի պաշտոնը:
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ 1996 ստեղծում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում