Եկեք Սևանն էլ մասնավորեցնենք, դուրս գանք դեպի Խաղաղ օվկիանոս. Նաիրա Զոհրաբյանը` Արման Սահակյանին
««Հայփոստը» իմ կարծիքով ռազմավարական նշանակության կազմակերպություն է և մասնավորին տալը որքանո՞վ է արդարացված», -այսօր Ազգայիին ժողովի արտահերթ նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նկատենք, որ քննարկվող հարցը «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն» էր, որով առաջարկվում է «Հայփոստ» ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ենթակա կառույցների ցանկի մեջ` դրա «գործունեության հետագա բարելավման և արդիականացման համար, ինչպես նաև ներդրումներ իրականացնելու միջոցով նպաստել ՀՀ-ում փոստային կապի որակի զարգացմանը, ներդնել էլեկտրոնային փոստային համակարգ»:
«Հիմա կարող է մեկն էլ գա, ասի Սևանը եկեք մասնավորեցնենք, ես ելք եմ բացելու դեպի Խաղաղ օվկիանոս», -հայտարարեց Զոհրաբյանը` հետաքրքրվելով, թե արդյոք հաշվարկներ արվա՞ծ են, արդարացվա՞ծ է մասնավորեցնելը:
Սահակյանը սակայն, ասաց, որ օրինագիծը վերաբերում է ընդամենը մասնավորեցման ծրագրին, իսկ թե ինչպես պետք է իրականացվի մասնավորեցումը, դեռ վաղ է խոսել այդ մասին:
Զոհրաբյանը նախ նկատեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր մասնավորեցված ընկերության օրինակը շատ վառ է, և նկատելի են մասնավորեցման «ողբալի հետևանքները», այնուհետև պնդեց հարցը, թե արդյոք հստակ հաշվարկներ արվե՞լ են, արդարացվա՞ծ է մասնավորեցումը:
Սահակյանն արձագանքեց, որ երբ լինի մասնավորեցման հստակ ծրագիր, այն ժամանակ էլ քննարկումները կլինեն բաց, թափանցիկ: «Դուք ընդամենը մեկ օրինակ բերեցիք, որի հետ ես համաձայն չեմ, բայց ես կարող եմ տասնյակ օրինակներ բերել, որ մասնավորեցումը նպաստել է մեր երկրի տնտեսության զարգացմանը», -հավելեց Սահակյանը:
Թեմային առնչվող հրապարակում`
«Հայփոստ»-ը կմասնավորեցվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները