Հունիսի 20-ին Բաքու կմեկնի Հայաստանի հավաքականի վերջին խումբը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` հունիսի 19-ին Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում ասպարեզ ելած բռնցքամարտիկները` 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանն ու 56 կգ քաշային Արամ Ավագյանը պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից:
«Վաղը, ժամը 09:00-ին կրակագիծ դուրս կգա հրաձիգ Նորայր Առաքելյանը: Նա 50 մետրից կկրակի ատրճանակով: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 8-ին: Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Դա տեղի կունենա Երևանի ժամանակով 13-30-ին: Մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է: Իսկ Բարսեղյան-Դիմիտրով մենամարտին կնախորդի Ալբերտ Սելիմով (Ադրբեջան)-Օթար Երանոսյան (Վրաստան) մենամարտը:
Հունիսի 20-ին Բաքու կժամանի Հայաստանի հավաքականի վերջին խումբը: Այդ խմբի կազմում կլինեն մեր 3 սամբիստներն ու 3 ձյուդոյիստները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաքվում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում