Սուրիկ Խաչատրյանը իշխանություններին խաբել է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Իշխանական կուլիսներում լուրեր են շրջում, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կկանչի Բաղրամյան 26՝ «ատչյոտ» տալու:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին խոցել է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի մասին հայտնի դառնալու օրն իշխանություններին խաբել է՝ ասելով, թե իր որդին կապ չունի Զաքարյանների ծեծի հետ և անգամ այնտեղ չի եղել, բայց հետագայում այլ բան է պարզվել:
Պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ և Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, և որպես վկա հարցաքննվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան