Նոր դեղամիջոց մալարիայի դեմ
Շոտլանդացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է մշակել մալարիայի բուժման նոր դեղամիջոց: Դանդիի համալսարանի գիտնականները պնդում են, որ քիմիական միացության ընդամենը մեկ դոզան ի զորու է պաշտպանել մարդկանց հիվանդությունից և կանխել համաճարակը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Հետազոտողների կարծիքով, նոր դեղամիջոցն արդյունավետ է հիվանդություն հարուցող պարազիտների դեմ, որոնց վրա այլ դեղամիջոցներ չեն ազդում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրություն համաձայն, 2013-ին աշխարհում արձանագրվել է մալարիայով հիվանդացության 200 միլիոն դեպք, որից ավելի քան կես միլիոնը հանգեցրել է մահվան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում