ՄԱԿ. Եմենում «ուրվածգվող աղետին» դիմակայելու համար անհրաժեշտ է 1.6 մլրդ դոլար
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում «ուրվածգվող աղետին» դիմակայելու համար անհրաժեշտ է 1.6 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Գումարն անհրաժեշտ է Եմենում անընդհատ աճող մարդասիրական կարիքները մինչև 2015 թվականի ավարտը հոգալու համար: Շուրջ 21 մլն մարդ կամ բնակչության 80 տոկոսը հումանիտար օգնության ու պաշտպանության կարիք ունի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի մամուլի խոսնակ Ջենս Լաերկը:
Իր հերթին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի` հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել է դոնոր երկրներին` կոչ անելով վերանայել դեկտեմբերին ու ապրիլին հնչեցրած 1.02 միլիարդ գումարը:
Հիշեցնենք, որ Ժնևում մայիսի 15-ից ՄԱԿ-ի միջնորդությամբ Եմենի հակամարտող կողմերի մասնակցությամբ մեկնարկել են խաղաղության վերաբերյալ խորհրդակցությունները: