Նախարարը գոհ է Վանաձորի բժշկական նոր համալիրի կառուցման որակից (լուսանկարներ)
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշայի ուղեկցությամբ այցելել էՎանաձորի բժշկական համալիրի շինհրապարակ։
Արմեն Մուրադյանը մանրամասն ծանոթացել է շինարարության ընթացքին, զրուցել կառուցողների հետ։ Նրանք նախարարին վստահեցրել են, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն նախանշված ժամկետներում։ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների որակի ապահովման կապակցությամբ, հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Շինարարական աշխատանքների ավարտից Համաշխարհային բանկը բժշկական նոր կենտրոնը կհագեցնի բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, կահույքով և պարագաներով:
Արդյունքում Վանաձորում կունենանք բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոն` ախտորոշիչ լայն հնարավորություններով, ժամանակակից վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հենց շինհրապարակում քննարկվել են բժշկական կենտրոնի սարքավորումներով և կահույքով հագեցման ժամկետները։
«Մեծ սպասելիքներ ունենք Վանաձորի հիանալի նոր կենտրոնից»,-ասել է Արմեն Մուրադյանը` շինարարներին հորդորելով շարունակել աշխատել նույն պատվախնդրությամբ։
Լոռու մարզի և հատկապես Վանաձորի բնակչությունը երկրորդային և երրորդային բժշկական ծառայություններ կստանա տեղում:
Համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա