Կարեն Գիլոյան. «Կոճակ սեղմողների խիղճը մաքուր չէր»
Բաքվում ընթացող Եվրոպայի առաջին խաղերում այսօր պայքարի էին դուրս եկել հայ բռնցքամարտիկները: 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը զիջեց բուլղարացի Էլիան Դիմիտրովին, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Օթար Երանոսյանը՝ ադրբեջանցի Ալբերտ Սելիմովին:
«Ամենայն հավանականությամբ, բռնցքամարտում մեր ճանապարհներն ամուր փակել են: Անզեն աչքով էլ երևում էր, որ Սամվել Բարսեղյանը շատ ավելի ակտիվ է ու շատ է հարվածում: Բայց կոճակ սեղմողների խիղճը մաքուր չէր»,- Բաքվում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Ավելացնենք, որ այսօր Բաքու կմեկնի Հայաստանի պատվիրակության վերջին խումբը, որի կազմում կլինեն մեր երեք սամբիստներն ու ձյուդոյիստները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում