Մշակույթ 16:00 20/06/2015

Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցահանդեսը բացվել է Գաֆէսճեան կենտրոնում. Հարցազրույց հեղինակի հետ

Ճանաչված արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը` գյումրեցի հայտնի Ձիթողցյանների տոհմի երիտասարդ ներկայացուցիչը, ով արդեն մեծ հաջողության է հասել Նյու Յորքում և Եվրոպայում, 15 տարի դադարից հետո առաջին անգամ ցուցադրում է իր գործերը Հայաստանում: «Հայելիներ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արվեստագետի վերջին շրջանի գեղանկարները, բացվել է հունիսի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Արծիվ» սրահում: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար երեք ամիս` մինչև սեպտեմբերի 20-ը: Մինչև հունիսի 21-ը ցուցահանդեսի մուտքն անվճար է:

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Հայաստանում: Նա 10 տարեկան էր, երբ Հենրիկ Իգիթյանը, ով առաջինն էր բացահայտել հրաշամանուկին, բացեց նրա անհատական ցուցահանդեսը: Այնուհետև նա ստեղծագործել և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայում` արժանանալով միջազգային բարձր գնահատանքի: Չնայած երկար տարիների ընդմիջմանը` հայ հանդիսատեսը մինչև հիմա լավ հիշում է նրա առաջին ցուցահանդեսը և մեծ ոգևորությամբ է ողջունում Տիգրանին հայրենիքում:

Ձիթողցյանը վերջերս ներկայացել է նաև հունիսի 5-8-ը Կաննում տեղի ունեցած Միդեմ միջազգային երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես 2015թ.-ի պատվավոր երկիր: Այնտեղ ցուցադրվել են Հայկական հայելի (Armenian Mirror) և Սնափառության հայելի (Vanity Mirror) գործերը «Հայելիներ» շարքից:


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Տիգրան Ձիթողցյանի հետ իր նորաբաց ցուցահանդեսի, իր նոր ներկայացված գործերի, հայի այսօրվա կերպարի, Հայաստանում արտ մենեջմենթի զարգացման և մի շարք այլ հարցերի շուրջ:

- Ինչպիսի՞ն են Ձեր զգացողությունները այսքան տարիներ անց Հայաստանում Ձեր գործերը ներկայացնելիս: Մի քանի խոսք կարո՞ղ եք ասել այսօր ցուցադրված գործերի և մասնավորապես «Հայելիներ» շարքի խորհուրդի մասին:

- Ես իմ գործերը ցուցադրել եմ աշխարհի շատ քաղաքներում, բայց այս ցուցահանդեսն ինձ համար առավել կարևոր է և շատ հուզիչ, քանի որ Հայաստանն ամենամոտն է իմ հոգուն, իսկ հայ հանդիսատեսը հարազատ է ինձ: «Հայելիներ» շարքը իմ վերջին շարքն է, որտեղ մեծ մասամբ պատկերված են կանանց դիմանկարներ: Մտահղացումը ծնվեց այն ժամանակ, երբ ինձ սկսեց հետաքրքրել այն, ինչ տեղի է ունենում այսօր մարդկանց վիզուալ պատկերների հետ:

Օրինակ` այսօր մի նոր ֆենոմեն կա` սելֆին (հատկապես սոցիալական ցանցերում): Ես չէի կարող չանդրադառնալ այդ թեմային: Սելֆին կանանց կողմից պատկերի մանիպուլյացիա է, որի միջոցով աղջիկները ներկայացնում են իրենց լավագույն ռակուրսից, որ երևան այնպիսին, ինչպիսին իրենք ցանկանում են: Սակայն այդ համացանցային սելֆիները չեն համապատասխանում իրականությանը, դա պատրանք է` դիմակ, որով իրականում չես կարող ճանաչել մարդուն: Մարդիկ համացանցում և իրական կյանքում տարբեր են: Այս մանիպուլյացիան եմ ես փորձել պատկերել իմ այս շարքի միջոցով, որը ներկայացնում է կիսաթափանցիկ դիմակներով կանանց: Ձեռքերը դա ցուցադրելու ամենապարզ միջոցն էր. օրինակ երբ երեխաները փակում են ձեռքերով իրենց դեմքը, նրանց թվում է, որ իրենք չեն երևում: Այդ իմաստն ունի ձեռքերով ֆիլտրը:

Իսկ «Ամբոխը 2» վերնագրով գործը պատկերում է 90-ական թվականները և այն ժամանակվա հայկական ֆայլաբազարի իրականությունը: 45 կտորից բաղկացած այս նկարը հեռվից նայելիս վանդակ է պատկերում` սոցիալական վանդակ, որը նաև բաժանում է դիտորդին նկարից:

- Իսկ ի՞նչ կասեք ծեր կնոջ դիմանկարի մասին, որն անվանել եք «Հայկական հայելի»: Այն ինչպե՞ս է արտացոլում հայկականությունը, արդյո՞ք կապ ունի ցեղասպանության թեմայի հետ:

-Այս ծեր կնոջ դեմքը, ի տարբերություն ուրիշների, չի թափանցում: Դա արտացոլում է այսօրվա Հայաստանի իրականությունը: Դա կապված է ո՛չ միայն ցեղասպանության, այլև Հայաստանի երկար ու ծանր պատմության հետ: Մեր արմատները հին լինելով հանդերձ, գեղեցիկ են: Այսօր մեր դեմքը մի քիչ փակ է, թաքցված, բայց նրա մեջ միևնույն ժամանակ կա լույս և այն շատ պայծառ է ներսից: Այդ լույսն արտացոլվում է և ցույց է տալիս, որ ձեռքերը կիջնեն ու տակից կերևա շատ գեղեցիկ դեմք ուղիղ հայացքով:

- Եվ ի՞նչ ենք մենք թաքցնում, ինչու՞ է մեր դեմքը փակ:

Մենք մեր դեմքը այսօր դեռ չենք գտել: Հայաստանը հին երկիր է, բայց միևնույն ժամանակ այն նաև շատ երիտասարդ է: Մենք ունենք հին պատմություն գրքերում, բայց մեր կիրառական, մեզ հետ անմիջական կապ ունեցող պատմությունը երկար չէ, մեր այսօրվա իրականությունը երիտասարդ է: Նույն Երևանը շատ երիտասարդ քաղաք է, այն կառուցվել է հիմնականում կոմունիստական ժամանակաշրջանում:

- Ինչպե՞ս է արտացոլվում Ձեր հայկական ծագումը Ձեր գործերում, եթե իհարկե այն որևէ կերպ առանձնանում է:

Իմ գործերի մեջ հայկական էլեմենտը իմ ծագումն է: Ես դրանից ոչ մի տեղ չեմ փախչի և չեմ էլ ուզում փախչել: Ես որևէ հատուկ էթնիկ էլեմենտներ չեմ դնում իմ արվեստի մեջ, բայց ես հայ եմ և իմ ապրումները չեն կարող հայկականությունից կտրված լինել:

Շարունակելի …
Հեղինակ` Նվարդ Չալիկյան

Լուսանկարներն՝ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա...
Աղբյուր` Panorama.am
08:51
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Հայաստանի տարածքում տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}