Ճարտարագիտական համալսարանում մեկնարկել են ռեկտորի ընտրությունները
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդեն մեկնարկել են ռեկտորի ընտրությունները: Հոգաբարձուների խորհրդի նիստը վարում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը: Նիստին ներկա են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտորի պաշտոնի երկու թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանը և հոգաբարձուների խորհրդի անդամները:
Մինչ նիստը գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ներկայացրել է իր ծրագիրը, որը կնպաստի համալսարանի հետագա զարգացմանը. «Մի ամբողջ գիրք է տպագրված, որի մեջ ամեն ինչ ներկայացված է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում