Կոստանյանին ու նրա տեղակալների Հայաստան տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում.«Հրապարակ»
Հունիսի 18-ին, երեկոյան, Երևանում տեղացած անձրևի, քամու և կայծակի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել: «Զվարթնոց» օդանավակայանից «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ ամենաուշը վայրէջք է կատարել Փարիզի չվերթը, այն պետք է Երևանում իջներ հունիսի 18-ին, ժամը 19․55-ի սահմաններում, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, և ինքնաթիռը թռել է Թբիլիսի, 8 ժամ հանգստացել և Երևանում վայրէջք կատարել հունիսի 19-ին, ժամը 10.00-ին:
«Փարիզի չվերթով Հայաստան էին վերադառնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով լսումներին մասնակցած հայ պատվիրակության անդամները: Այդ թվում՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը եւ այլք: Հայ պաշտոնյաներն իջել են Թբիլիսիում, որտեղից էլ միայն երեկ լուսադեմին հասել Երևան»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան