Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երեխաների թունավորման պատճառները, եղանակը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2015թ. մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6, այնուհետև` 5 երեխա, և բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն, ընդհանուր թուլություն։
Երեխաների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ստացված եզրակացությունների համաձայն՝ մանկապարտեզի սաների մոտ ախտորոշվել է «Սուր աղիքային ինֆեկցիա անհայտ ծագման, գաստրոէնտերոկոլիտիկ տարբերակ, միջին ծանրության ձև», որն առողջությանը պատճառել է թեթև վնաս:
Նախաքննության ընթացքում մանկապարտեզում առկա բոլոր տեսակի սննդամթերքներից և ջրից վերցվել են նմուշներ, նշանակվել է դատասննդային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
12.06.2015թ. ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացվել է 11.05.2015 թվականից մինչև 15.05.2015 թվականն ընկած ժամանակահատվածում մանկապարտեզում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
Համաձայն մանրէակրության, վարակակրության վերաբերյալ վարակի հետ շփված անձանց շրջանում անցկացված հետազոտության արձանագրությունների` երեխաներից մի քանիսի մոտ հայտնաբերվել է «Կլեբսիելա», իսկ մյուսների մոտ «Շիգելլա զոնե»:
Խոհանոցում կատարված հետազոտության արձանագրության համաձայն՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) են հայտնաբերվել սառնարանի միջից, պանրի և կարագի ամաններից, մաքուր ափսեներից, բաժակներից, գդալներից և դանակներից, կտրատած տավարի մսից, փլավի կաթսայից, խոհարարի ձեռքերից, հագուստից և խալաթից:
Քննություն է տարվում՝ պարզելու վարակի առաջացման աղբյուրը, տարածման եղանակը, նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների, սանիտարական կանոնների և նորմերի պահպանման համար պատասխանատու անձանց շրջանակը։
Նախորդող հրապարակումներ՝
Հարուցվել է քրեական գործ՝ Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ
«Չի կարելի այսպես շարունակել». Պիպոյանը՝ մանկապարտեզներում գրանցված թունավորումների մասին
Փոխմարզպետ. Արմավիրի բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություն է իրականացվում
Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ վաղը պարզ կլինի Ալաշկերտի երեխաների թունավորման պատճառը
Առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կդառնա Ալաշկերտի հոսպիտալացված երեխաների հիվանդության պատճառը
Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
Գյուղապետ. Ալաշկերտից հոսպիտալացվածների թվում մանկապարտեզի ու դպրոցի սաներ են
Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել երեխաներ
Ալաշկերտի մանկապարտեզը չի գործում
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա