Կախա Գոգոլաշվիլի. Հայ-վրացական համագործակցության խորացումը այլընտրանք չունի
Երկու տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Վրաստանի ներգրավվածությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի` Եվրասիական, իսկ Վրաստանի` Եվրոպական զարգացման ուղղությունները` հայ-վրացական հարաբերությունների վրա, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Վրաստանի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին:
«Երկրների`երկու տարբեր ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը խնդիր չէ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում»,- նշել է Կախա Գոգոլաշվիլին` հավելելով, որ երկու երկրները ցանկացած պարագայում կարող են մնալ «լավ գործընկերներ»:
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրավիճակը լայն հնարավորություններ է ընձեռում երկու երկրների բիզնեսի համար: Կախա Գոգոլաշվիլիի կարծիքով, օրինակ` համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով հնարավոր լինի ապահովել թե՛ ԵՄ-ի և թե՛ ԵՏՄ-ի շուկաներում ներգրավվածությունը:
«Վրաստանը և Հայաստանը ունեն որոշակի հակադիր արտաքին քաղաքական նպատակներ, որ ազդում են տարածաշրջանային կայունության վրա: Սակայն ընդհանուր շահերը առավել քան շատ են»,- շեշտել է Կախա Գոգոլաշվիլին:
Այս համատեքսում, ըստ վրացի քաղաքագետի, երկկրողմ ընդունելի փոխզիջումային լուծումների որոնումը և միմյանց տեսակետերի հաշվի առնումը երկու երկրների կառավարությունների համար դառնում է պարտադիր պայմանը:
«Կարծում եմ, որ կողմերը գիտակցում են, որ համագործակցության խորացումը այլընտրանք չունի»,,- նշել է Կախա Գոգոլաշվիլին` մանրամասնելով, որ առկա պայմաններում համագործակցութունը կարող է շարուկավել տարբեր հարթակներում` մասնավորապես Արտաքին առևտրի ասոցիացիայի (FTA) շրջանակներում:
Նախորդող`
Վրացի քաղաքագետ. Վրաստանը երբևէ չի ստեղծի Հայաստանի անվտանգությանը սպառնացող դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան