«Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վերաբացման հարցը երկարաժամկետ հեռանկարում լուծում չի ստանա»
Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վերաբացման հարցը երկարաժամկետ հեռանկարում լուծում չի ստանա: Անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորության խնդրին`Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Վրաստանի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին:
«Երբ Ռուսաստանի և Վրաստանի միջև հետ երկաթգծային հաղորդակցության վերականգնման հարցը կրկին արդիական դարձավ, Վրաստանը և Ռուսաստանը գտնվում էին հարաբերությունների կարգավորման փուլում: Այս տարի Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ստորագրեց ինտեգրացիայի մասին պայմանագիր և դրանով գրեթե փակեցին Վրաստանի հետ հարաբերությունների կարագավորման և համատեղ նախագծերում համագործակցության բոլոր հնարավորությունները: Դրանց թվին է պատկանում նաև երկաթգիծը»,- ասել է Կախա Գոգոլաշվիլին:
«Կարծում եմ, որ այժմ երկաթուղին դեռ երկար ժամանակ չի վերագործարկվի»,- եզրափակել է վրացի քաղաքագետը:
Նախորդող`
Կախա Գոգոլաշվիլի. Հայ-վրացական համագործակցության խորացումը այլընտրանք չունի
Վրացի քաղաքագետ. Վրաստանը երբևէ չի ստեղծի Հայաստանի անվտանգությանը սպառնացող դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին