78 միլիոն դրամ`սոցիալապես անապահով ընտանիքների անպտղության բուժման համար
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագիծը:
Նշենք, որ ըստ հաստատված նախագծի, պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք ու նրանց ամուսինները։
Ս.Խաչատրյանի խոսքերով՝ Կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնելիությունն ապահովելու համար հատկացրել է 78 մլն դրամ: Այդ գործընթացը, ըստ նրա, ենթադրում է հետևյալ փուլերը` հետազոտություն, բուժում և սերմնավորում: Ծրագրում կարող են ընդգրկվել 20-45 տարեկան շահառուները:
«Նախատեսում ենք, որ մինչև տարեվերջ կդիմեն 260-300 շահառու»,- նշեց Ս.Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է մերժման հիմքերին, ապա փոխնախարարն ասաց, որ ծրագրին դիմողները կարող են մերժում ստանալ մի շարք հիմքերով, այդ թվում՝ նաև այն դեպքում, երբ ծնողները ՀՀ քաղաքացի չեն: Ծրագիրը պահանջում է, որպեսզի ծնողներից գոնե մեկը ՀՀ քաղաքացի լինի:
Նշենք, որ ծրագիրը կմեկնարկի հուլիսի 1-ից:
Թեմային առնչվող հրապարակում՝
Վերջին 15 տարիների ընթացքում անպտղությունը նվազել է 2-2,5 անգամ. Գայանե Ավագյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում