Նստացույց անողները հուսով են, որ այսօր մասնակիցների թիվը կավելանա (տեսանյութ)
Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անողների թիվն այսօր նվազել էր: Այնտեղ գտվողներն ասացին, որ գիշերը դրսում անցկացնելուց հետո մարդիկ տուն են գնացել` լողանալու, հագուստը փոխելու:
Նստացույցի մասանկիցները հույս ունեն, որ այսօր իրենց շարքերը կհամալրվեն, իրենց կմիանան Գյումրիիից ու այլ քաղաքներից:
«Սպասում էինք, որ ավելի շատ կլինեին, բայց խոչընդոտներ են ստեղծվել: Գյումրիում մարդկանց «տոկի են տվել», այսպես ասած, հույս ունենք, որ այսօր գյումրեցիներն կմիանան մեզ»,-ասաց մասնակիցներից մեկը` հույս հայտնելով, որ մինչև երկուշաբթի իշխանությունները հետադարձ քայլ կանեն:
Ազատության հրապարակի առավոտյան անցուդարձից կարող եք տեղեկանալ տեսանյութում: