Ոստանիկ Մարուխյանը՝ ճարտարագիտական համալասարանի ռեկտոր
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Ոստանիկ Մարուխյանը:
Քվեարկությանը մասնակցեցին հոգաբարձուների 32 անդամները: Ոստանիկ Մարուխյանին կողմ է քվեարկել խորհրդի 19 անդամ, Հովհաննես Թոքմաջյանին՝ 11, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Քվերակության արդյունքները հայտարարելուց հետո Հովհաննես Թոքմաջյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին և մաղթեց ծրագրերի իրականացում:
Նշենք, որ մինչ քվեարկությունը տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտորի պաշտոնի երկու թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանը և հոգաբարձուների խորհրդի անդամները:
Քվերակությունից առաջ իր ելույթում Ոստանիկ Մարուխյանը նշեց. «Վերջին տասնամյակում ՀՀ-ում որոշակի նախադրյալներ են ստեղծվել բարձրագույն կրթության բնագավառում ծրագրային և ենթակառուցվածքային բարեփոխումների համար: Ընդանուր առմամբ ՝ կրթության ոլորոտում և մասնավորապես բարձրագույն կրթության բնագավառում ստեղծվել է որոշակի հենք՝ առաջանցիկ զարգացում իրականացնելու համար՝ փաստելով այն իրողությունը, որ բարեփոխումները թևակոխել են կրթության որակի ներքին արդյունավետության բարձրացման և բովանդակային փոփոխությունների փուլ: Այդուհանդերձ հասարակության մեջ զգալի են դժգոհությունները կրթության որակի նկատմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան