Նոր մանրամասներ՝ վերելակում երեխայի մահվան դեպքից. «Ժողովուրդ»
Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկում՝ վերելակում մնալու հետևանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին:
Թերթի տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերելակը տան տերերը տեխնիկայի խանութից չեն գնել, այլ պարզապես վարպետ են կանչել, և վերջինս վերելակը պատրաստել է ու տեղադրել բնակարանում: Հետևաբար տեխնիկական զննության մասին խոսք անգամ չի կարող լինել:
Հիշեցնենք, որ հունսի 4-ին Աջափնյակի առանձնատներից մեկում վերելակով բարձրանալու ընթացքում երեխայի ծնոտը մնացել էր երրորդ և չորրոդ հարկերը բաժանող բետոն հատվածի և վերելակի մեջտեղում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին