150 մլն դոլարի վարկ` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի համար
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:
Հիմնական զեկուցող, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հայտնեց, որ համաձայնագրով նախատեսվում է հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներգրավել 150 միլիոն դոլարի վարկային միջոցներ: Վարկի օգտագործման առավելագույն ժամկետն է 20 տարի, վարկի տոկոսադրույքը ֆիքսված է 1.65 տոկոս: Ըստ փոխնախարարի՝ վարկի օգտագործման 5 տարին արտոնյալ է, իսկ վարկի մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացման պահից 5 տարի անց:
Համաձայնագրով նախատեսված է ծրագրի ֆինանսավորումը հետևյալ ուղղություններով. առաջինը՝ Ագարակից դեպի Քաջարան 20.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն են, երկրորդը՝ խորհրդատուի ծառայությունները, ինժեներական աշխատանքների ծառայությունները (2 մլն ԱՄՆ դոլար), երրորդը՝ վարկային համաձայնագրով նախատեսված են չնախատեսված ծախսեր 6.850 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Բացի այդ, ըստ Ա.Առաքելյանի, համաձայնագրով ՀՀ-ն ևս ստանձնում է ֆինանսական պարտավորություններ: Մասնավորապես, համաֆինանսավորվելու են վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացած անուղղակի հարկերը՝ շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև հողօտարման գործընթացը՝ 4.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին