Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջարկում է բանկ-հաճախորդ հարաբերությունների նոր ձևաչափ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդի և բիզնեսի օպտիմալացմանն ուղղված ծառայությունների մասին Tert.am-ը զրուցել է բանկի Բիզնեսի զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, 2014թ-ի հոկտեմբերից բանկը իր հաճախորդներին ներկայացրեց «ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդը: Ի՞նչ է իրենից ներկայացնում, և ում համար է այն նախատեսված:
-«ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդը ստեղծված է փոքր և միջին բիզնեսի համար: Այն միտված է ընդգծելու բանկի պատրաստակամությունը փոքր միջին բիզնեսին սատարելու և նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու փաստը: Ճիշտ է, մենք շուրջ 16 տարի է, ինչ փոքր և միջին բիզնեսի կողքին ենք, և բազմաթիվ նորամուծությունների հեղինակ ենք այս ոլորտում, սակայն ժամանակները փոխվում են, և հաճախորդներին ավելի ու ավելի նոր մոտեցումներ են գրավում: Ենթաբրենդն իր տանիքի տակ է խմբավորում բիզնեսին ուղղված՝ բանկի բոլոր առաջարկները: Իսկ հիմքում, դրված է գործընկերության գաղափարը: Շեշտը դրվում է այն բանի վրա, որ ցանկացած հաճախորդի համար շահավետ լինի բանկային ամբողջ սպասարկումը ստանալ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում, այլևս կարիք չունենալով գործընկերներ փնտրել այլ ֆինանսական կազմակերպություններում:
Եթե խոսելու լինենք արդյունքների մասին, ապա միայն նախորդ տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում, իրավաբանական անձ հաճախորդների թիվը, ի հաշիվ նոր հաճախորդների աճել է 15%-ով, որը, կարծում եմ, բացառիկ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ դրանք հաճախորդներ էին, որոնք երբևէ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում հաշիվներ չեն ունեցել:
Իհարկե, Երևան քաղաքում բանկի ավելի ընդգծված ներկայացվածությունը նույնպես իր արդյունքները տվեց:
- Բացի ֆինանսական ծառայություններից, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ինչո՞վ է օժանդակում իր հաճախորդներին
-2014թ. սկզբից բանկը ձեռնամուխ եղավ իր հաճախորդների համար դասընթացների կազմակերպման գործին: Նախապես ընտրվել են 4 թեմաներ, որոնք առավել հետաքրքրում են ձեռնարկատիրությամբ զբաղվողներին: Դրանք վերաբերում են կանխիկ դրամական հոսքերի կառավարմանը, ծախսերի վերահսկողությանը, բիզնես ցիկլերին և շրջանառու միջոցների կառավարմանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվում են այս թեմաներին վերաբերող բազմաթիվ հարցեր, տրվում են պատասխաններ կամ լուծումներ ամենատարբեր իրավիճակների համար, և ընդհանրապես փորձում ենք հաճախորդին տալ այն ամենը, ինչը կարող է օգնել նրանց՝ ավելի հմտորեն վարել իրենց գործունեությունը:
Առայժմ այդ սեմինարները կազմակերպվել են միայն բանկի հաճախորդների համար, սակայն աշնանը պիտի ձեռնարկենք հանդիպումներ արդեն ոչ միայն բանկի հաճախորդների համար: Այսինքն՝ սեմինարներին կկարողանան մասնակցել նաև բանկի հաճախորդ չհանդիսացող իրավաբանական անձանց ներկայացուցիչներ կամ անհատ ձեռնարկատերեր: Այդ մասին հայտարարություններ կլինեն բանկի www.acba.am կայք էջում և մասնաճյուղերում։ Ինչպես նաև հնարավոր կլինի զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն, որը նույնպես կկատարի մասնակիցների նախնական գրանցում:
Ցավոք, բոլոր ցանկացողներին հնարավորություն չենք ունենա ընդգրկել առաջիկա խմբերում, սակայն համոզված եմ, որ բոլորի հետ ժամանակի ընթացքում կկարողանանք կիսել մեր փորձը:
Մենք պետք է հավատարիմ մնանք բանկի նոր ենթաբրենդի կարգախոսին՝ ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր՝ Ձեր գործընկերը բիզնեսում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան