Մեկնարկում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ.-ի ծրագիրը
Հունիսի 23-ին ԱՀԹ առաջնորդանիս ս. Սարգիս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ զոհված զինվորների: Արարողությունից հետո ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի կունենա «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ.-ի ծրագրի մեկնարկը:
Կներկայացվի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, դրամական աջակցությունը կփոխանցվի նախորդ տարվա ծրագրում չներգրավված 2014թ. և 2015թ. հունիսի 1-ի դրությամբ թշնամու հետ շփման գծում զոհված զինվորների ընտանիքներին, տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն իրականացվում է արդեն երկրոդ անգամ:
Ծրագրում ընդգրկված են միայն Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի և Արարատի մարզի զինվորականների ընտանիքները: Ընդհանուր թվով աջակցություն կստանա 361 ընտանիք: Այս տարի դրամաբաշխությունը կավարտվի հուլիսի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները