«Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմը պատմում է հայկական առաջին շուրջերկրյա նավարկության մասին
«Ինձ համար ավելի հեշտ է գրելը, քան այստեղ կանգնած խոսելը»,-այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Արմենիա». Ծովից ծովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ իր ողջույնի խոսքում ասաց գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, ում գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմը:
«Արմենիա». Ծովից ծովի»-ը պատմում է մոտ երկու տարի ու երեք ամիս տևացած «Արմենիա» առագաստանավի նավարկույթան մասին: Պատմության մեջ առաջին անգամ հայկական շուրջերկրյա նավարկությունը կրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գիտարշավ անվանումը և նվիրված է եղել հայոց մայերին: Ճամփորդության ընթացքում առագաստանավն անցել է 80 հազար կիլոմետր, երեք օվկիանոսներում և հինգ մայրցամաքներում է եղել, որտեղ էլ հանդիպել է տարբեր երկրների հայկական համայնքներին:
Ֆիլմը մանրամասն պատմում նաև նավարկության ողջ ընթացքը ներկայացնում մանրամասներ հանդիպած խոչընդոտներից:
Ֆիլմի ռեժիսորն է Վահե Գևորգյանցը, սցենարի հեղինակը Աննա Դերձակյանը, կոմպոզիտորը Վահան Արծրունին, օպերատորները` Սամվել Բաբասյանը և Հայկ Բադալյանը:
Ֆիլմի շնորհանդեսին ներկա էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև մշակութային և հասարակական այլ գործիչներ:
«Առաջին անգամ հայոց պատմության մեջ շուրջերկրյա ճամփորդություն է տեղի ունենում: Նավի երկու կողմերում Մեսրոպ Մաշտոցի 36 տառերն էին, ծաղկած խաչը, Արմենիա անվանումը: Այդպես պտտվել ենք աշխարհի շուրջ, ոչ ինքնանպատակ: Ամեն ինչ արել ենք, որ հինգ մայրցամաքում հանդիպումներ ունենանք մեր հայրենակիցների հետ»,- մինչ ֆիլմի ցուցադրելը լրագրողների հետ զույցում ասաց գիտարշավի ղեկավար Զորի Բալայանը:
«Մեզ համար ամենակարևորը Հրո հվանդանն անցնելն էր: Դա աենաբարդ հատվածն էր, այդտեղ կարողացել ենք բարձրանալ ժայռի վրա, որտեղ մատուռ կա, այդտեղ խաչ ենք տեղադրել, գրություն թողել, որ այդ խաչը նվիրվում է աշխարի բոլոր անմեղ զոհերի հիշատակին»,- նշեց նա:
Ֆիլմի սցենարի հեղինակ Աննա Դերձակյանն էլ պատմեց, որ բազմապիսի ճակատագրերով հագեցած Բալայանի գրքից դժվար էր կողմնորոշվելը՝ ինչը կարելի է թողնել, ինչը չթողնել ֆիլմում. «Հատկանշական էր Սուրաբայ կղզու վրա գտնվող Սուրբ գևորգ եկեղեցու մասին դրվագը, որը կորսված եկեղեցի էր և ոչ մի տեղ այդ եկեղ մասին տեղեկություն չկար»:
«Հավանեցի ֆիլմը: Ես նավ չեմ նստում, վախենում եմ նավերից, շատ շնորհակալ եմ, որ իրենց օգնությամբ ճանապարհորդեցի տարբեր երկրներ: Մենք բոլոր պետություններում տեսանք փոքրիկ Հայաստան: Ես շատ հպարտ եմ»,- ֆիլմի ցուցադրությունից հետո լրագրողների հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ընդգծեց, որ շատ մեծ հայրենասիրություն կար ֆիլմի մեջ, ամեն մի մանրուք հայրենասիրության մի խորհրդանիշ էր:
Ֆիլմի կոմպոզիտոր Վահան Արծրունու խոսքերով էլ ճշմարիտ ազգային պաթոսը արտահայտել արվեստի լեզվով շատ ծանր խնդիր է, այդտեղ չափի զգացողությունն է կարևոր. «Երաժշտության շատ նուրբ կետեր կան, որոնք չի կարելի չափազանցնել և ուժգնությունը պետք է համահունչ լինի ընդհանուր սցենարին, ես առաջին անգամ եմ ֆիլմը դիտում և առաջին տպավորությունը էմոցիոնալ է շատ»:
Նշենք, որ «Արմենիա» առագաստանավը Սուեզի ջրանցքով վերադարձել է Միջերկրական ծով։ Պաշտոնական դիմավորման արարողությունը, տեղի է ունեցել Կիպրոսում 2011 թվականին օգոստոսի 11-ին, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա