Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի մարզային փուլը
Հունիսի 18-ից մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի մարզային փուլը: Այս փուլի մրցումներն արդեն ավարտվել են ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Լոռու մարզերում:
Ընդհանուր հաշվով՝ նշված մարզերում մրցույթին մասնակցել են 21 համայքների 681 ընտանիքներ:
Այսօր՝ հունիսի 22-ին, մրցույթի մարզային փուլը մեկնարկում է ՀՀ Շիրակի մարզում: Ընթացիկ շաբաթվա ընթացքում մրցույթը կանցկացվի նաև Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: