Երթի մասնակիցներին առաջարկեցին խումբ կազմել, որին կընդունի ՀՀ նախագահը
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջարկը՝ կազմել 3-4 հոգանոց խումբ, որին կընդունի Հանրապետության նախագահը:
Երթի կազմակերպիչները մերժեցին առաջարկն և այժմ շարժվում են նախագահական նստավայր:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ից նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց են անում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև այսօր ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր:
Նախորդող հրապարակումներ՝
Դեպի նախագահական երթը մեկնարկեց
Վալերի Օսիպյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը. «Ոստիկանությունը թույլ չի տալու երթ անել»
«Ձեր գործողությունները անօրինական են դիտվելու» . Վ. Օսիպյանը՝ նստացույցի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում է
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եռօրյա նստացույց է սկսում
«Մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն»
«Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի