Երթի մասնակիցները նստել են Բաղրամյան պողոտայում
Ոստիկանները Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կանգնեցրել են «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի երթի մասնակիցներին. նրանք նստացույց են սկսել: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կրկնել է առաջարկը՝ կազմել 5 հոգանոց խումբ, որին կուղեկցի նախագահական նստավայր՝ հանդիպելու նախագահին: Ցուցարարները կրկին մերժել են:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ից նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց են անում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև այսօր ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր:
Նախորդող հրապարակումներ՝
Ոստիկանությունը զգուշացնում է՝ իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ
Երթի մասնակիցներին առաջարկեցին խումբ կազմել, որին կընդունի ՀՀ նախագահը
Դեպի նախագահական երթը մեկնարկեց
Վալերի Օսիպյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը. «Ոստիկանությունը թույլ չի տալու երթ անել»
«Ձեր գործողությունները անօրինական են դիտվելու» . Վ. Օսիպյանը՝ նստացույցի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում է
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եռօրյա նստացույց է սկսում
«Մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն»
«Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի