
Հաղթանակ թաղամասում գրեթե ամեն օր վթարային անջատումներ են
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակ թաղամասի բնակիչները դժգոհում են. վերջին շրջանում գրեթե ամեն օր քամու, անձրևի ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնում են:
Բնակիչների խոսքով, հունիսի 18-ի երեկոյան մի քանի ժամ հոսանքն անջատելուց հետո միացրել են, սակայն մի քանի րոպեն մեկ անջատել:
Երեկ էլ նույն վիճակն է եղել: Քաղաքից դուրս հանգստի մեկնածները տուն հասնելուն պես պարզել են, որ հոսանք չկա: Մի քանի ժամ անց հոսանքը միացրել են, բայց «էլի չի պահել»:
1-80 հեռախոսահամարով զանգած բնակիչներին պատասխանել են, որ վթարային անջատումներ են: