ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն
«Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն»,-այդ մասին իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Հայազգի խորհրդարանականը, անդրադառնալով Իրանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Շատ ակտիվ է աշխատում իրանահայ համայնքը. Այս տարի բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Պետությունն իր զորակցությունը հայտնում է բողոքի ցույցերին՝ դրանց անցկացման համար տալով համապատասխան թույլտվություն: Օրենսդիր մարմնի պատգամավորներն անգամ դատապարտող հայտարարություններ արեցին»:
Շարունակելով խոսքը՝ Կարեն Խանլարյանը հավելել է. «Քաղաքական լուրջ իրավիճակ է` կապված Իսլամական պետության գործողությունների, Թուրքիայի դերի հետ: Բայց ես չեմ բացառում, որ երբ հաղթահարվի քաղաքական այս լուրջ իրավիճակը, առաջիկայում Իրանի կողմից լսենք դատապարտող խոսք կամ ցեղասպանությունը ճանաչելու դրսևորումներ»:
Նշենք, որ «Armeniangenocide100.org» կայքի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանությունը մինչ այժմ ճանաչել են հետևյալ պետությունները՝ Ուրուգվայ (1965), Կիպրոս (1975), Ռուսաստան (1995), Կանադա (1996), Լիբանան (1997), Բելգիա (1998), Ֆրանսիա (1998), Հունաստան (1999), Վատիկան (2000), Իտալիա (2000), Շվեյցարիա (2003), Սլովակիա (2004), Արգենտինա (2004), Նիդերլանդներ (2004), Վենեսուելա (2005), Լեհաստան (2005), Չիլի (2007), Շվեդիա (2010), Բոլիվիա (2014), (Ավստրիա 2015), (Լյուքսեմբուրգ 2015), (Բրազիլիա 2015):
Թեմային առնչվող մեկնաբանություն`
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում