Մարզերում գործի է դրվել 50 հակակարկտային կայան
Շիրակում, Լոռիում, Արմավիրում երեկ երեկոյան գործի է դրվել ընդհանուր առմամբ 50 հակակարկտային կայան: Իրականացվել է մոտ 7 հազար կրակոց:
ՏԿԱԻՆ-ից մանրամասնում են, որ ժամը 20.20-ից մինչև 20.40-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 10 կայաններից Շիրակի մարզի Ազատան, Բայանդուր, Գետք, Կամո, Հացիկ, Հայկավան, Շիրակավան և Ողջի գյուղերում իրականացվել է 354 կրակոց:
Հունիսի 21-ին, ժամը 21.25-ից մինչև 21.38-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 2 կայաններից Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղում իրականացվել է 200 կրակոց:
Հունիսի 21-ին, ժամը 18.22-ից մինչև 19.00-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայաններից Լոռու մարզի Միխայելովկա և Մեդովկա գյուղերում իրականացվել է 520 կրակոց:
Հունիսի 21-ին, ժամը 14.24-ից մինչև 14.35-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 4 կայաններից Շիրակի մարզի Մայիսյան և Քեթի գյուղերում իրականացվել է 380 կրակոց:
Հունիսի 21-ին, ժամը 15.15-ից մինչև 16.15-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 23 կայաններից Լոռու մարզի Կարմիր Աղեկ, Արևածագ, Մղարթ, Ծաթեր, Վարդաբլուր, Կողես, Այգեհատ, Օձուն, Դսեղ, Յաղդան, Գյուլագարակ, Կուրթան, Գարգառ և Ագարակ գյուղերում իրականացվել է 4325 կրակոց:
Հունիսի 21-ին, ժամը 16.20-ից մինչև 16.40-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 8 կայաններից Արմավիրի մարզի Բագարան և Երևանդաշատ գյուղերում իրականացվել է 655 կրակոց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին