«Թող իմանան մենք չենք դառնա խաղալիք». Ցուցարարները նաև երգում են
Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա կազմակերպած «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները, ինչպես նաև մեծ թվով քաղաքացիներ բացականչում են՝ «ոստիկան միացիր, ոստիկան միացիր»: Մինչ այդ տեղում հասարակական կարգ պահպանող ոստիկանական խումբը՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ տարածքից հեռացրել էր լրագրողներին: Փոխոստիկանապետը բարձրախոսով հորդորում է քաղաքացիներին հետ գնալ և չդիմել ծայրահեղ քայլերի:
Ոստիկանական խումբը երկար պատնեշ է կազմել՝ թույլ չտալով քաղաքացիներին բարձրանալ պողոտայով վեր:
Ցուցարարները նաև երգում են՝ «Թող իմանան մենք չենք դառնա խաղալիք, էնպես ջարդենք, որ հիշեն հոր հարսանիք»:
Նախորդող հրապարակումներ՝
Երթի մասնակիցները նստել են Բաղրամյան պողոտայում
Ոստիկանությունը զգուշացնում է՝ իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ
Երթի մասնակիցներին առաջարկեցին խումբ կազմել, որին կընդունի ՀՀ նախագահը
Դեպի նախագահական երթը մեկնարկեց
Վալերի Օսիպյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը. «Ոստիկանությունը թույլ չի տալու երթ անել»
«Ձեր գործողությունները անօրինական են դիտվելու» . Վ. Օսիպյանը՝ նստացույցի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում է
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եռօրյա նստացույց է սկսում
«Մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն»
«Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)