Հռոմի պապը գերտերություններին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը և այլ կոտորածներ կանխել չկարողանալու մեջ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 21-ին Թուրինում գերտերություններին մեղադրել է 20-րդ դարի կոտորածները կանխել չկարողանալու մեջ: Իր ելույթում Պապն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը` նշելով, թե որտեղ էին գերտերություններն այդ ժամանակ: Այս մասին հայտնում է Time պարբերականը:
«Անցած դարում այնքան շատ, միլիոնավոր հայեր սպանվեցին: Որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»,-ասել է Ֆրանցիսկոս պապը:
Հռոմի պապն անդրադարձ է կատարել նաև Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների, քրիստոնյաների, միասեռականների կոտորածներին, Ռուսաստանում ստալինյան վարչակարգի ժամանակաշրջանում գրանցված մեծաթիվ զոհերի փաստին:
Խոսելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանում մահվան ճամբարների մասին` Ֆրանցիսկոսը նշել է, որ գերտերությունները լուսանկարիչներ ունեին այն երկաթուղային գծերում, որտեղով գնացքները հրաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին, տանում էին Օսվենցիմ` սպանելու: «Ինչո՞ւ նրանք չէին ռմբակոծում այդ ուղիները»,-հարց է տվել Հռոմի պապը:
Իսկ ինչ վերաբերում է ստալինյան Ռուսաստանին` Ֆրանցիսկոսն արձանագրել է այդ տարիներին բազմաթիվ քրիստոնյաների տառապանքների ու սպանությունների փաստը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան