Վալերի Օսիպյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը. «Ոստիկանությունը թույլ չի տալու երթ անել»
Ազատության հրապարակում մեկնարկում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության հավաքը, որին հաջորդելու է բողոքի երթը:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ից նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց են անում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև այսօր ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր:
«Ձեր այսօրվա հավաքը, նաև բողոքի երթն անօրինական բնույթ է կրում, քանի որ չկա լիազոր մարմնի թույլտվությունը: Նման դեպքում ոստիկանությունն իրավունք ունի դադարեցնել ձեր հավաքը, երթն իրեն օրենքով վերապահված բոլոր միջոցներով»,- նախաձեռնության անդամներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ կոչ անելով դիմել անօրինակ հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինակ գործողություններից:
Նա նաև առաջարկեց կազմակերպիչներին խումբ կազմել և իրենց պահանջը կամ դիմումը ներկայացնեն համապատասխան մարմին՝ տվյալ դեպքում նախագահականի կոնկրետ բաժին:
«Ոստիկանությունը թույլ չի տալու երթ անել, հասարակական կարգ ենք պահապնելու, թույլ չենք տալու խախտել հասարակական կարգը»,- նշեց Երևանի փոխոստիկաապետը:
Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը հունիսի 18-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:
Նախորդող հրապարակումներ՝
«Ձեր գործողությունները անօրինական են դիտվելու» . Վ. Օսիպյանը՝ նստացույցի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում է
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եռօրյա նստացույց է սկսում
«Մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն»
«Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)