Արևելագետ. Հայ-իրանական երկաթգծի կառուցումը՝ երազանքային ծրագիր Հայաստանի համար (տեսանյութ)
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը պետք է դիտարկել Հայաստանի համար երազանքային ծրագիր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց արևելագետ Վարդան Ոսկանյանը:
«Պետք է մեր առջև խոշոր ծրագրեր դնենք, բարձր նիշ վերցնենք ու փորձենք հասնել այդ նիշի»,- նշեց նա:
Արևելագետի խոսքով, այս ծրագրի դանդաղ ընթացը երկու պատճառով էր՝ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ և համաշխարհային տնտեսական ճգնաժամ: Այժմ, ըստ նրա, այդ պատճառները վերանում եմ, Իրանի և վեցյակի միջև ընթացող բանակցությունների հաջող ավարտից հետո իրավիճակն էլ ավելի կբարելավի:
Արևելագետի խոսքով, Հայաստանի համար հայ-իրանական երկաթգծի կառուցումը կարևոր է մի քանի առումով. «Տնտեսագետների մի խումբը պնդում է, որ շահավետ նախագիծ է, մի մասն էլ համարում է՝ ոչ շահավետ: Եթե համարենք, որ տնտեսական առումով շահավետ չէ, ռազմավարական առումով Հայաստանի համար շատ կարևոր է, կլինեն աշխարհընկալումների փոփոխություններ: Այդ երկաթգծի կառուցմամբ մենք դուրս ենք գալիս ադրբեջանաթուրքական շրջափակումից»:
Ըստ նրա, երկաթգծի կառուցումը ձեռնտու է նաև իրանական կողմին. ամենակարճ ուղին է, որ Իրանը միացնի Վրաստանի նավահանգիստների հետ: Արևելագետի խոսքով, հավանաբար ձեռնտու կլինի նաև Չինաստանին՝ մետաքսի ճանապարհի կառուցման համատեքստում:
Վ.Ոսկանյանի խոսքով, իրանական, հայկական կողմը ողջունել են երկաթգծի կառուցումը, ռուսական կողմն էլ, դատելով հայտարարություններից, համենայն դեպս դեմ չէ երկաթգծի կառուցմանը:
«Երբևէ պետք չէ սեփական երազանքները կապել երրորդ, չորրորդ, հինգերորդ ուժերի հետ: Եթե նույնիսկ Իրանի հետ կապված որոշ ծրագրեր դուր չեն գալիս Արևմուտքին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Հայաստանն ունի հստակ հիմնավորում՝ այլընտրանք չունենք, կամ էլ վերացրեք ադրբեջանաթուրքական շրջափակումը: Թեև այդ շրջափակման վերացումն էլ չի նշանակում, որ Հայաստանն իր հարևան երկրի հետ չպետք է տրանսպորտային խոշոր հանգույց ունենա»,- ասաց արևելագետ Վ.Ոսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին