Հայկական կողմ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը չի բացառում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերը:
«Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյողի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական Զինված ուժերի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են: Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել», -նշել է Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան