«Մեր ակցիան զուտ սոցիալական է». ցուցարար
«Մեր ցույցերը կրում են միայն խաղաղ բնույթ, ոչ մի այլ նպատակ չունեն: Ոչ մի քաղաքական նպատակներ չունեն, մեր ակցիան զուտ սոցիալական է»,- քիչ առաջ մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ցուցարար երիտասարդների մեկը՝ հավելելով, որ իրենց նպատակին հասնելու են միայն խաղաղ ճանապարհով:
Նշենք, որ Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են կասեցնել օգոստոսի մեկից հոսանքի թանկացման որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան