Հայտնի է ՄԻԵԴ-ում ՀՀ նոր դատավորի անունը
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները ընտրեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ։
Ընտրության արդյունքներով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության նոր դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը՝ ստանալով քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությունը։
Քվեարկված 191 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 34-ը։ 157-ից Արմեն Հարությունյանի օգտին քվեարկել են 119-ը, Արա Ղազարյանի օգտին՝ 15, Լիանա Հակոբյանի օգտին՝ 23։
Այսպես, Արմեն Հարությույանն ընտրվեց ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր՝ 9 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ Արմեն Հարությունյան, Արա Ղազարյան և Լիանա Հակոբյան։
Հունիսի 9-10-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Հայաստանի կողմից ներկայացրած 3 թեկնածուներից ԵԽԽՎ-ն երաշխավորել էր Արմեն Հարությունյանի թեկնածությունը, ով փոքր առավելություն էր ունեցել Լիանա Հակոբյանի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան