Հասարակություն 12:47 23/06/2015

Աշոտյան. Ոստիկանությունը բարձր մակարդակով գործողություն է իրականացրել

«Ցուցարարներն առաջնորդ չունեցան և ես չգիտեմ, թե ինչու քաղաքական ուժերն այնտեղ չէին»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին:

«Ցավում եմ, որ եղան տուժածներ, այդ թվում` լրագրողներ: Լրագրողների աշխատանքը ծանր աշխատանք է` լինել իրադարձությունների էպիկենտրոնում և փորձել այնտեղից տալ օպերատիվ լրահոս: Միշտ չէ, որ դա անվտանգ է: Բոլորին մաղթում եմ շուտափույթ առողջություն»,- նշեց Ա.Աշոտյանը:

Նա միևնույն ժամանակ ասաց, որ ոստիկանությունը բարձր մակարդակով գործողություն է իրականացրել և մինչև այդ շատ համբերատար աշխատել է երիտասարդների հետ. «Ուրախ եմ, որ ունենք այսպիսի երիտասարդություն և արհեստավարժ գործող ոստիկաններ»:

Նրա խոսքերով՝ հպարտություն է զգում Հայաստանի երիտասարդության համար, որ պայքարում է իր քաղաքացիական պարտքի զգացումով, ինչպես նաև հպարտություն է զգում ոստիկանների համար, որ բավականին «արհեստավարժ, եվրոպական չափանիշներով գործողություններ է իրականացրել»:

«Որպեսզի այս երկուսը մեր երկրում չբախվեն, պետք է բոլոր կողմերը առաջնորդվեն բացառապես օրենքով»,- նշեց Ա.Աշոտյանը և հավելեց. «Որպես արդյունք` արյունոտ Հայաստանում չենք արթնացել այսօր: Այդ երիտասարդների ճնշող մեծամասնությունն ինձ վրա շատ արդար և ազատ մարդկանց տպավորություն թողեցին»:

ՀՀԿ փոխնախագահը ցավով նկատեց, որ ցուցարարները  այդպես էլ չկարողացան ընտրել ճանապարհ, որպեսզի այդ ցասումը ինստիտուտցիոնալ դարձնեն. «Նրանք առաջնորդ չունեցան: Եվ ես չգիտեմ, թե ինչու քաղաքական ուժերն այնտեղ չէին»:


Ըստ նրա՝ ցուցարարները երկու ռազմավարական սխալ են թույլ տվել: Նախ, երբ մերժել են ՀՀ նախագահի հանդիպման առաջարկությունը. «Հայաստանի քսանհինգամյա պատմության ընթացքում որևէ նախագահ, որևէ ցույցի մասնակիցներին իր մոտ` Բաղրամյան նստավայր չի հրավիրել: Սա քաղաքական մշակույթի տեսակետից աննախադեպ էր և կարող էր նաև լավ զարգացում ստանալ, եթե քաղաքացիները վստահեին հինգ հոգու և այդ երկխոսությունը երկրի նախագահի ու երիտասարդության միջև կայանար»:

Աշոտյանի խոսքով, մյուս սխալը մարտավարական էր` չընդունել ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ. «Այնուհանդերձ պետք է ասեմ, որ առավոտյան հետևելով լրահոսին ես սփոփվեցի, որ արյուն չկար և մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում»:

Նախորդող հրապարակումներ՝
Գալուստ Սահակյանը անջատեց Փաշինյանի խոսափողը
Բաղրամյան պողոտայում գործի է դրվել ջրցան մեքենան
ՀԱԿ-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճըԲաղրամյան փողոցում կատարվածի հետքերով ԱԺ նախագահի մոտ քննարկում կկայանա
ՀԱԿ-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}